• image
  • image
  • image
Previous Next

 

   Gregsys ծրագիրը ռեստորանների համար առաջարկում է մոտ հիսուն տեսակի հաշվետվություններ, որոնք ներկայացնում են ռեստորանային բիզնեսի բոլոր կողմերը: Յուրաքանչյուր հաշվետվություն օգնում է Ձեզ քաղել  առավելագուն ինֆորմացիա, որը առաջանում  է Gregsys-ի ամենօրյա աշխատանքի արդյունքում:

Gregsys Pos-ում հաշվետվությունները ֆիքսված չեն և օգտագործողը ինքը կարող է կազմել իր հաշվետվությունը, և սահմանափակել օգտագործողներից յուրաքանչյուրի դիտումը կազմած հաշվետվության, հաշվետվությունների օրինակներից են՝

  •  Հերթափոխի հաշվետվություն.

Ցույց է տալիս հերթափոխի հաշվետվությունը.

  • Բաղադրիչների վաճառքի հաշվետվություն. 

Վաճառված բաղադրիչների հաշվետվությունը.

 

  • Կանխիկ գործողությունների հաշվետվություն.

Կատարված կանխիկ գործողությունների հաշվետվություն.

  •  Դրամի մնացորդ բոլոր օգտագործողներ.

 Ցույց է տալիս բոլոր օգտագործողների հաշվին եղած դրամի մնացորդը 

 

Gregsys Backoffice-ում հաշվետվությունները բաժանված են հետևյալ կատեգորիաների՝

 

Դրամարկղի հաշվետվություններ       

  • Դրամարկղի ընդհանուր հաշվետվություն      

Ցույց է տալիս յուրաքանչյուր օգտագործողի կամ բոլոր օգտագործողների ֆինանսական շարժը: 

  • Վաճառքի(դրամարկղ) հաշվետվություն       

Վաճառքի փաստաթղթի ֆինանսական հաշվետվություն: 

  • Դրամի մուտքի(դրամարկղ) հաշվետվություն   

Դրամի մուտքի (այլ եկամուտների) փաստաթղթի ֆինանսական հաշվետվություն: 

  • Դրամի տեղափոխման(դրամարկղ) հաշվետվություն 

Դրամի տեղափոխման փաստաթղթի ֆինանսական հաշվետվություն: 

  • Դրամի ելքի(դրամարկղ) հաշվետվություն        

Դրամի ելքի (ծախսերի) փաստաթղթի ֆինանսական հաշվետվություն: 

  • Պահեստի մուտքի (դրամարկղ) հաշվետվություն        

Պահեստի մուտքի փաստաթղթի ֆինանսական հաշվետվություն: 

  • Հաճախորդների վճարումների (դրամարկղ) հաշվետվություն    

Հաճախորդների վճարումների փաստաթղթի ֆինանսական հաշվետվություն: 

  • Մատակարարների վճարումների (դրամարկղ) հաշվետվություն     

Մատակարարների վճարումների փաստաթղթի ֆինանսական հաշվետվություն: 

  • Դրամի մնացորդ (Բոլոր օգտագործողներ)     

Ցույց է տալիս ծրագրում եղած բոլոր օգտագործողների հաշվին եղած կանխիկ, քարտով և վաուչերով գումարները:

 

 

Վաճառքի հաշվետվություններ    

  • Վաճառքի կտրոններ         

Տվյալ հաշվետվությունով հնարավոր է տեսնել վաճառքները ըստ կտրոնների (այն ինչ տեսնում է հաճախորդը): 

  • Վաճառք ըստ կերակրատեսակների         

Տվյալ հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում վաճառված կերակրատեսակների քանակները, ինքնարժեքը, միջին ինքնարժեքը, վաճառքի գինը,ինքնարժեքի տոկոսը գնի մեջ, շահույթը և տարածվածությունը:

  • Վաճառք ըստ կատեգորիաների       

Տվյալ հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում վաճառված կերակրատեսակների կատեգորիաների քանակները, ինքնարժեքը, վաճառքի գինը, ինքնարժեքի տոկոսը գնի մեջ, շահույթը և տարածվածությունը:

  • Վաճառք ըստ բաղադրատոմսերի       

Տվյալ հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում վաճառված կերակրատեսակների բաղադրատոմսում օգտագործված բաղադրիչների քանականան և գումարային արտահայտությունը: 

  • Վաճառք ըստ չեղյալների       

Տվյալ հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում չեղյալ արված կերակրատեսակները: Հաշվետվությունում կա տվյալ կերակրատեսակի մուտքագրողի, չեղյալ անողի օգտագործողների, ինչպես նաև չեղյալի ամսաթիվը:

  • Վաճառք ըստ հաճախորդների       

Հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում վաճառված ապրանքները ըստ հաճախորդների: 

  • Վաճառք ըստ աշխատակիցների     

Հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում վաճառված ապրանքները ըստ աշխատակիցների:

  • Վաճառք ըստ զեղչերի    

       Հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահտվածում զեղչ կատարած ապրանքները:

  • Վաճառք ըստ նվերների     

Հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում նվեր տված ապրանքները:

  • Վաճառք ըստ օրերի         

Հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում կատարած վաճառք ըստ հերթափոխերի և ըստ վաճառքի կետերի:

 

Բալանսի հաշվետվություններ     

  • Հաճախորդի բալանս         

Հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում հաճախորդների հաշվի հետ կապված բոլոր մուտքերը, ելքերը և մնացորդը:

  • Մատակարարի բալանս         

Հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում մատակարարի հաշվի հետ կապված բոլոր մուտքերը, ելքերը և մնացորդը:

 

Մնացորդներ և շարժ    

  • Բաղադրիչների շարժ            

Հաշվետվությունը ցույց է տալիս բաղադրիչների շարժը տվյալ ժամանակահատվածում  մնացորդների շարժը: Այս հաշվետվության մեջ յուրաքանչյուր բաղադրիչ կարող է հանդես գալ 1 և ավելի տողերով,կախված ինքնարժեքից: 

  • Բաղադրիչների մնացորդ        

Հաշվետվությունը ցույց է տալիս բաղադրիչների մնացորդները տվյալ ամսաթվի դրությամբ: Հնարավոր է դիտել որոշակի պարամետրերով մնացորդը (միայն այն մնացորդները, որոնք մեծ են զրոից կամ այն մնացորդները, որոնք հավասար չեն զրոի): Կարմիր գույնով նշվում են այն տողերը, որոնց քանակները փոքր են կրիտիկական քանակից:

 

Տեղեկագրերի հաշվետվություններ    

  • Մենյուի կետեր        

Հաշվետվությունը ցույց է տալիս մենյուն, բաղադրատոմսով, ինքնարժեքով (հաշվարկված բաղադրիչների վերջին ինքնարժեքով), վաճառքի գնով, ինչպես նաև ինքնարժեքի տոկոսը վաճառքի գնի համեմատ: 

  • Մենյուի կետեր առանց բաղադրատոմսի    

Հաշվետվությունը ցույց է տալիս մենյուն, ինքնարժեքով (հաշվարկված բաղադրիչների վերջին ինքնարժեքով) և վաճառքի գնով:

  • Մենյուի կետեր առանց ինքնարժեքի    

Հաշվետվությունը ցույց է տալիս մենյուն բաղադրատոմսով:

  • Բաղադրիչների հաշվետվություն    

Հաշվետվությունը ցույց է տալիս համակարգում եղած բաղադրիչները, նրանց վերջին ինքնարժեքը, կրիտիկական քանակը, չափման միավորը:

  • Բաղադրիչները ըստ բաղադրատոմսի    

Հաշվետվությունը ցույց է տալիս համակարգում եղած բաղադրիչները ըստ այն կերակրատեսակների, որտեղ օգտագործվում են այդ բաղադրիչները:

 Գործողությունների հաշվետվություններ     

  • Պահեստի մուտք    

Հաշվետվությունը ցույց է տալիս պահեստի մուտքերը՝ ըստ փաստաթղթերի, տվյալ ժամանակաշրջանում:

  • Պահեստի մուտքեր ըստ մատակարարների    

Հաշվետվությունը ցույց է տալիս պահեստի մուտքերը՝ ըստ մատակարարների, տվյալ ժամանակաշրջանում:

  • Պահեստի ելք    

Հաշվետվությունը ցույց է տալիս պահեստի ելքերը՝ ըստ փաստաթղթերի, տվյալ ժամանակաշրջանում:

 

Buy cheap web hosting service where fatcow web hosting review will give you advices and please read bluehost review for more hosting information.

Copyright ©  2006 - 2024 , Gregsys Inc. All Rights Reserved. Phone +(374) 93 88-02-62, +(374) 95 88-02-62