Դրամարկղ

 

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Gregsys ծրագրում դրամական միջոցների հետ կատարվող գործողությունները իրականացվում  է Գլխավոր մենյու > Դրամարկղ: Այստեղ հնարավոր է տեսնել տվյալ օգտագործողի վրա եղած գումարի մնացորդը:

Դրամարկղում հնարավոր է կատարել հետևյալ գործարքները՝ Եկամտի գործարք, Ծախսերի գործարք, Տեղափոխման գործարք, Հաճախորդների և Մատակարարների հետ փոխհաշվարկի  գործարքներ:

 

Եկամուտի Գործարք հրամանը հնարավորություն է տալիս մուտք անել գումար դրամարկղ նշելով գործարքի նպատակը: 

Նշել գումարի քանակը, անվանում(եթե չկա այդ անվանումը ապա ՞Նոր անվանում՞ կոճակով ստեղծել նոր անվանում) և ցանկության դեպքում նշել Մեկնաբանությունը:

Ծախսերի գործարք հրամանը թույլ է տալիս ելք անել դրամարկղի գումարից նշելով գործարքի նպատակը:

 

Նշել գումարի քանակը, անվանում(եթե չկա այդ անվանումը ապա ՞Նոր անվանում՞ կոճակով ստեղծել նոր անվանում) և ցանկության դեպքում նշել Մեկնաբանությունը: Հարկավոր է որ տվյալ օգտագործողը ունենա բավականին գումար:

Տեղափոխման գործարք մենյուն թույլ է տալիս գումարը տեղափոխել մեկ օգտագործողից(USER-ից) մյուսին: 

Նշել գումարի քանակը, անվանում(եթե չկա այդ անվանումը ապա ՞Նոր անվանում՞ կոճակով ստեղծել նոր անվանում), օգտագործողի անունը (այն օգտագործողի անունը ումից պետք ՝է գանձվի նշված գումարը) և  ընտրել գործարքի տիպը(Կանխիկ, Կրեդիտ քարտ, Վաուչեր):

Հաճախորդ մենյուն թույլ է տալիս ընտրել, ստեղծել ինչպես նաև խմբագրել հաճախորդի տվյալները:

 

Նշելով հաճախորդի անունը հասցեն հաշիվը կամ հեռախոսի համարը համակարգը ավտոմատ կգտնի հաճախորդին, իսկ ՞Նոր Հաճախորդ՞ կոճակով հնարավոր է ավելացնել նոր հաճախորդի տվյալները:

Հաճախորդի տվյալներ հրամանով հնարավոր է խմբագրել հաճախորդի ֆինանսական տվյալները, ստանալ տեղեկություն կատարված փոխանցումների մասին, ինչպես նաև կատարել և ստանալ փոխանցումներ:

[Հաճախորդի պարտքը] և [Մեր պարտքը] մենյուն թույլ է տալիս մուտքագրել կամ ելք անել հաշիվներ, որը չի ազդի դրամարկղում եղած գումարի վրա, իսկ [Ստանալ վճարում] և [Կատարել վճարում] գործարքները կատարվում են դրամարկղում եղած գումարից:

 

Մատակարարներ հրամանով գործողությունները նույնատիպ են  Հաճախորդներ հրամանին:

 

Buy cheap web hosting service where fatcow web hosting review will give you advices and please read bluehost review for more hosting information.

Copyright ©  2006 - 2024 , Gregsys Inc. All Rights Reserved. Phone +(374) 93 88-02-62, +(374) 95 88-02-62