Սեղաններ
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Սեղաններ ստեղծելու համար
Գլխավոր մենյու > Կառավարել > Սեղաններ > Սեղանների ցուցակ >Ավելացնել Սեղան
Լրացնել սեղանի անվանումը և կատեգորիան:
Հնարավոր է նաև սեղանների խմբային ստեղծում՝
Գլխավոր մենյու > Կառավարել > Սեղաններ > Սեղանների ցուցակ >Ավելացնել մի քանի սեղաններ
Բացված պատուհանը լրացրեք հետևյալ ֆորմատով՝
#[Կատեգորիայի անվանում]
[Սեղանի անվանում]
[Սեղանի անվանում]
Սեղանների անունները չեն կարող կրկնվել:
Սեղաններ ստեղծելուց հետո հարկավոր է ստեղծել Սեղանի դիտում:
Գլխավոր մենյու > Կառավարել > Սեղաններ > Սեղանի դիտում >Ավելացնել Սեղանի դիտում
Լրացնել անվանումը և սեղմել [Ընտրեք սեղան] կոճակը:
Ձախ մասից ընտրեք սեղանները և տեղափոխեք աջ մաս:
Դիտման ռեժիմ դաշտը կարող է ընդունել 2 արժեք ՝ Ավտոմատ և Կարգավորվող:
Կարգավորվող ռեժիմի դեպքում հնարավոր է սեղանները դասավորել սխեմատիկորեն, ինչպես նաև ֆոնին տեղադրել ռեստորանի սխեման: Կարգավորվող ռեժիմի դեպքում բացում ենք ՝
Գլխավոր մենյու > POS
Մկնիկի աջ կոճակի հրամանով ընտրում ենք Խմբագրելու ռեժիմ: Այս ռեժիմում սեղանների դիրքերը և չափսերը կարելի է փոփոխել ըստ օգտագործողի ցանկության: Այդ փոփոխություններից հետո հարկավոր է դուրս գալ Խմբագրելու ռեժիմից:
Ավտոմատ ռեժիմի դեպքում սեղանները շարվում են հերթականությամբ:
Հնարավորություն կա փոխելու դատարկ, զբաղված և բլոկ ընկած սեղանների գույները: