• image
  • image
  • image
Previous Next

Ինչու՞ ավտոմատացնել ռեստորանը

 

1. Շահութաբերության ավելացում և ծախսերի կրճատում

 Գրագետ ներդրված ավտոմատացման համակարգը հնարավորություն է տալիս
էականորեն ավելացնել շահույթը և ստանալ առավելություն մրցակիցների նկատմամբ: Այդ պատճառով հարկավոր է շատ ուշադիր մոտենալ ծրագրային ապահովման ընտրության հարցում: Gregsys-ը հանդիսանում է ռեստորանի ավտոմատացման ծրագիր, որը միավորում է մեկ ընդհանուր միջավայրի մեջ ռեստորանի կառավարման բոլոր ֆունկցիաները և օգտագործում է ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները՝ դարձնելով ավելի արդյունավետ կառավարման պրոցեսը: Փորձը ցույց է տալիս Gregsys ծրագրի ներդրումից հետո ռեստորանի շահույթը, նույն վաճառքի ծավալներում աճում է 10-30%-ով:

 2.Գողությունների կանխարգելում

 Աշխատակիցների չարաշահումների դեմ պայքարը հանդիսանում է ռեստորանի ղեկավարների գլխավոր խնդիրներից մեկը: Շատ հաճախ ծախսելով բավականին գումարներ նոր տեխնիկական միջոցների և ավտոմատացման համակարգերի վրա ղեկավարները հասկանում են, որ նրանց ջանքերը զուր են անցել: Մարդիք  հնարամիտ են և կարողանում են խաբել նույնիսկ ամենախելացի սարքերին: Այնուամենայնիվ զգալիորեն իջեցնել կամ նույնիսկ լրիվ վերացնել չարաշահումները կարելի է, եթե խնդիրներին տալ համակարգային լուծումներ:

  • Գույքագրում

 Ճշգրիտ գույքագրումը բարերում և խոհանոցներում կարող է չարաշահումների դեմ լավ զենք լինել: Gregsys-ում կա գույքագրման ճկուն համակարգ, որը հնարավորություն է տալիս գույքագրել ցանկացած տիպի և քանակի պահեստները: Բացի այդ հնարավորության կա online ռեժիմով դիտել ապրանքային մնացորդները, որը հնարավորություն է տալիս վերահսկել պահեստները ոչ միայն գույքագրման ժամանակ այլ նաև օրվա ցանկացած պահի: 

  • Անվտանգության տեսախցիկներ

 Չարաշահումների դեմ պայքարելու ամենատարածված գործիքներից մեկն էլ հանդիսանում են անվտանգության համակարգերը: Ղեկավարի համար սեփական աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում շատ կարևոր է: Հնարավորություն կա նաև ինտերնետի միջոցով աշխարհի ցանկացած կետից դիտել անվտանգության տեսախցիկները:

 

3.Աշխատանքային պրոցեսի արագության ապահովում

Ռեստորանային բիզնեսի մեջ շատ կարևոր է սպասարկման արագությունը: Արագությունը կախված է աշխատակիցների փոխըմբռնումից, ինչը էականորեն կարող է կրճատել սպասարկման ժամանակը: Խոհարարները և բարմենները կարող են ամբողջովին հասկանալ պատվերի բոլոր մանրամասները,առանց շփվելու մատուցողների կամ գանձապահների հետ, Gregsys ծրագրից տպվող պատվերների միջոցով:  Արագանում է նաև հաշիվ տալու գործընթացը հաճախորդին: 

Էականորեն կարող է արագացնել պատվերների ընդունման գործընթացը
մատուցողներին պլանշետների (iPad կամ Android) տրամադրումը: Այս պարագայում խոհանոցում և բարերում պատվերները կտպվեն անմիջապես սեղանի մոտից՝ հաճախորդի հետ զրուցելու ընթացքում: Այս պարագայում մատուցողը այլևս չի անցնի սեղանից մինչև համակարգիչ ճանապարհը ամեն անգամ պատվեր ընդունելիս:  
Կբացառվի նաև մատուցողի կողմից պատվերների մոռացության դեպքերը, քանի որ հաճախորդի պատվիրելու և պատվերը համակարգ մուտքագրելը կատարվում են միաժամանակ: Gregsys ծրագրային համակարգը աշխատում է ինչպես թանկարժեք պլանշետների (iPad, Samsung Galaxy Tab), այնպես էլ ավելի մատչելի Android համակարգով աշխատող պլանշետների վրա (այս պարագայում էականորեն կարելի է գումար խնայել՝ ստանալով նույն արդյունքը): Ծրագիր բոլոր հնարավորություններից առանց բացառության կարելի է օգտվել նաև պլանշետների դեպքում: 

4.Հաշվետվությունների ստացում

Ռեստորանի արդյունավետ կառավարման համար հարկավոր է ցանկացած ինֆորմացիայի հեշտ և արագ ստացման համակարգ: Gregsys- ում գոյություն ունեցող հաշվետվությունների համակարգը թույլ է անհրաժեշտ ինֆորմացիայի դուրս բերումը ցանկացած ժամանակահատվածի համար՝ ռեստորանի աշխատանքի վերլուծության համար: Օրինակ պարբերաբար կարելի է հսկել ինքնարժեքերի և վաճառքի գների հարաբերությունը, քանի որ ապրանքների ինքնարժեքները անընդհատ փոխվում են: Կամ ստուգել թե մենյուի մեջ կան արդյոք չվաճառվող կերակրատեսակներ, որոնք չեն վաճառվում և այլն: 

5.Աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացում

Gregsys-ում յուրաքանչյուր աշխատակից մուտք է գործում համակարգ իր սեփական կոդով: Աշխատանքի հետագա ընթացքում ֆիքսվում է, թե որ օգտագործողը ինչ գործողություն է կատարել: Ցանկության դեպքում կարելի է աշխատակիցների կատարած վաճառքների ծավալից խրախուսել աշխատակիցներին: 

6.Հաճախորդների հաշվառում

Հաճախորդների գրավելու լավ միջոց է համարվում զեղչի քարտերի, բոնուսների, հաճախորդներին հաշվառելու եղանակները: Gregsys համակարգում նախատեսված են բոլոր այդ հնարավորությունները:

7.Վերահսկողություն աշխարհի ցանկացած կետից

Gregsys ծրագրի հետ աշխատանքը կարելի է կատարել աշխարհի ցանկացած կետից՝ ինտերնետի միջոցով: Այսինքն դա հնարավորություն է տալիս ռեստորանի ղեկավարներին հետևել իրենց ռեստորանին անկախ նրանց գտնվելու վայրից: Ամենավերջին տեխնոլոգիաները կարելի է օգտագործել ի օգուտ Ձեր բիզնեսի, որոնք շատ արագ ետ կբերեն այդ տեխնոլոգիաների վրա ծախսած գումարները:

 

 

Buy cheap web hosting service where fatcow web hosting review will give you advices and please read bluehost review for more hosting information.

Copyright ©  2006 - 2024 , Gregsys Inc. All Rights Reserved. Phone +(374) 93 88-02-62, +(374) 95 88-02-62

hacklink al dizi film izle film izle yabancı dizi izle fethiye escort bayan escort - vip elit escort erotik film izle hack forum türk ifşa the prepared organik hit