Տպիչներ և տպիչների կարգավորումներ

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 

Gregsys ծրագրում տպելու գործողությունները կատարվում են տպիչի առաջադրանքներով, որոնք իրենց հերթին ստեղծելու համար հարկավոր է ծրագրում ունենալ տպիչ և տպիչի շաբլոն:

Գլխավոր մենյու > Կառավարել > Կարգավորումներ > Տպիչներ >Ավելացնել Տպիչ

 Լրացրեք տպիչի անվանումը, ցանկից ընտրեք տպիչի անունը օպերացիոն համակարգում եղած տպիչներից, Տպիչի տիպը դրեք Կարգավորվող տպիչ, իսկ մնացած դաշտի արժեքները թողեք նույնը: Այս գործողությունից հետո Gregsys համակարգում կավելանա տպիչ, որի միջոցով հետագայում կստեղծենք տպիչի առաջադրանք:

 

Տպիչի շաբլոնը հարավոր է տպվող մասի բովանդակությունը ձևավորելու համար:

Գլխավոր մենյու > Կառավարել > Կարգավորումներ > Տպիչի շաբլոններ >Ավելացնել Տպիչի շաբլոն

 Լրացրեք շաբլոնի անվանումը: Հետո հարկավոր է լրացնել վերնագրային, տողի, նվերի, անվավերի և ներքևի շաբլոնները (եթե հարկավոր է): Կանոնների հետ կարելի է ծանոթանալ տպիչի շաբլոնի աջ մասում: Լրացուցիչ կանոնները հետևյալն են՝ 

  • <T> (Title) : Ձևավորում է վերնագրի տող:
  • <F> (Fill) : օրինակ <F>- ստեղծում է տող - սիմվոլներից <F>= ստեղծում է տող = սիմվոլներից.
  • <EB> (Enable Bold) Տպում է bold ռեժիմով մինչև <DB> հրամանը:
  • <DB> (Disable Bold) չեղյալ է անում <EB> հրամանը:
  • <Jxx> (Justified) Հավասարեցնում է տողը ըստ երկու եզրերի:
  • <Cxx> (Center) Նույնն է ինչ <J00> բայց հավասարեցնում է կենտրոնով:
  • <Lxx> (Left) Նույնն է ինչ <J00> բայց հավասարեցնում է ձախ կողմով.
  • <Rxx> (Right) Նույնն է ինչ <J00> բայց հավասարեցնում է  աջ կողմով.
  • <BEEP> (Beep Sound) Եթե տպիչը ունի ձայնային ազդանշանի հնարավորություն, այս հրամանի դեպքում կտա ձայնային ազդանշան: Սովորաբար այն օգտագործվում է տպիչի շաբլոնի վերջում՝ տեղեկացնելու օգտագործողին, որ ինչ-որ բան է տպվել: Շատ օգտակար է խոհաոցի տպիչների համար:
  • <BMPx> Տպում է տվյալ հասցեով նկարը: Օրինակ՝ "<BMP7>C:\logo.bmp" որտեղ 7-ը նկարի չափն է: Հնարավոր է նկարը տպել ձախ, աջ կամ  մեջտեղում: Օրինակ `

           <L00>

           <BMP>C:\logo.bmp 

լոգոն կտպի ձախ մասում: <L00>-ն <C00>-ով փոխարինելու դեպքում նկարը կտպվի մեջտեղը, իսկ <R00>-ի դեպքում աջ մասում

  • <CLxxxx> Այս հրամանը բաժանում է տպվող հատվածը 4 մասի, տվյալ հարաբերություններով: Օրինակ <CL5122>{NAME} | {QUANTITY} | {TOTAL} | {TOTAL AMOUNT} առաջին մասին կտա տպվող մասի 50%- ը, երկրորդին 10%-ը, երրորդին և չորրորդին 20%: Այս հրաման սակայն <CW5122> - ը կկատարի նույն գործողությունը առանց բաժանող գծերի:

 

 Գլխավոր մենյու > Կառավարել > Կարգավորումներ > Տպիչի առաջադրանքներ >Ավելացնել Տպիչի առաջադրանք
 
 
 
 Լրացրեք տպիչի առաջադրանքի անվանումը: Ընտրեք [Տպել պարունակություն] դաշտի արժեքը: Այս դաշտի արժեքը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝
  • Բոլոր տողերը
  • Միայն նոր տող
  • Տողեր խմբավորված բարկոդով
  • Տողեր խմբավորված խմբի կոդով
  • Տողեր խմբավորված նիշով
  • Նոր տողեր ըստ տպիչի տողերի
  • Վերջին վճարված տողերը

Այս արժեքներից հիմնականում օգտագործվում են [Բոլոր տողերը] և [Միայն նոր տող] արժեքները: Օրինակ՝ [Բոլոր տողերը] օգտագործվում է հաճախորդին տրվող կտրոն ստեղծելու ժամանակ: [Միայն նոր տող] - ը օգտագործվում է երբ հարկավոր է խոհանոցում պատվերի տպելու կտրոն ստեղծել:

[Կոճակի անվանում] դաշտի արժեքը լրացնելու դեպքում պատվերների էջում կառաջանա այդ անունով կոճակ, որը սեղմելու դեպքում այդ տպիչի առաջադրանքը կաշխատի:

[Ավտոմատ տպել եթե] դաշտի արժեքը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝

  • Ձեռքով - Այս արժեքի դեպքում տպիչի առաջադրանքը կաշխատի միայն օգտագործողի կողմից տպիչի առաջադրանքի կոճակը սեղմելու ժամանակ
  • Հաշվին ավելացած նոր տողեր - Այս արժեքի դեպքում տպիչի առաջադրանքը կաշխատի ավտոմատ նոր տողեր ավելանալու դեպքում
  • Երբ վճարված է - Տպիչի առաջադրանքը աշխատում է երբ հաշվի համար կատարվում է վճարում

 

Մնացած դաշտերը հետևյալն են՝

  • Բլոկ ընկած հաշիվ - տպիչի առաջադրանքի աշխատանքից հետո հաշիվը ընկնում է բլոկ
  • Փակել հաշիվը - տպիչի առաջադրանքի աշխատանքից հետո հաշիվը դուրս է գալիս պատվերների ընդունման էջից
  • Ցուցադրել POS - ում - պատվերների ընդունման էջում ավելանում է կոճակ, եթե [Կոճակի անվանում] դաշտը դատարկ չէ 
  • Ցուցադրել վճարման էջում -  վճարման էջում ավելանում է կոճակ, եթե [Կոճակի անվանում] դաշտը դատարկ չէ 
  • Միշտ հանել հարկերը - տպում է միայն այն տողերը, որոնք առանց հարկերի են
  • Միայն հին հաշիվների համար - տպիչի առաջադրանքը կգործի միայն հին հաշիվները նաելիս

Հնարավոր է նշել, որպեսզի ավտոմատ աշխատի տպիչի առաջադրանքը կանխիկ, կրեդիտ քարտ և վաուչեր վճարման տիպերի համար:

Այնուհետև պետք է Տպիչի ցուցադրում մասում ավելացնել տողեր, որոնցից կախված կորոշվի ինչ պայմանների պիտի բավարարեն տպվող տողերը և որտեղ պիտի տպվեն այդ տողերը: Այդ դաշտերը հետևյալն են՝

  • Պահեստ - Ֆիլտրում է ըստ պահեստի
  • Նիշ - Ֆիլտրում է ըստ հաշվի նիշի
  • Բարից է - Ֆիլտրում է ըստ բարի կամ խոհանոցի
  • Ապրանքի խումբ - Ֆիլտրում է ըստ ապրանքի կատեգորիայի
  • Ապրանք - Ֆիլտրում է ըստ ապրանքի
  • Տպիչ - Ցույց է տալիս թե որ տպիչով են տպվելու տվյալ տողերը
  • Տպիչի շաբլոն - Ցույց է տալիս թե որ տպիչի շաբլոնով են տպվելու տվյալ տողերը

Տպիչի առաջադրանքը ստեղծելուց հետո հարկավոր է այն ավելացնել տերմինալի մեջ:

Գլխավոր մենյու > Կառավարել > Կարգավորումներ > Տերմինալներ > Խմբագրել Տերմինալ

 

 

Սեղմեք [Ընտրեք տպիչի առաջադրանքը] կոճակը:

Ձախ մասից տեղափոխեք աջ մաս տպիչի առաջադրանքը, որից հետո այդ առաջադրանքը ակտիվ կդառնա տվյալ տերմինալի համար:

 

 

Buy cheap web hosting service where fatcow web hosting review will give you advices and please read bluehost review for more hosting information.

Copyright ©  2006 - 2024 , Gregsys Inc. All Rights Reserved. Phone +(374) 93 88-02-62, +(374) 95 88-02-62

hacklink al dizi film izle film izle yabancı dizi izle fethiye escort bayan escort - vip elit escort erotik film izle hack forum türk ifşa the prepared organik hit